28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայ երգն իմ սրտի մեջ է, իսկ պարը՝ արյանս» /վիդեո/

22-ամյա Հռիփսիմեն այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հռիփսիմեն հիմնականում երգում է ժողովրդական, հայրենասիրական երգեր և, ինչպես ինքն է նշում, առանց երգի իր կյանքը պատկերացնել չի կարող: Նշենք, որ երգչուհին առաջիկայում պատրաստվում է թողարկել նոր տեսահոլովակ: Իր հաջողությունների, անելիքների ու նպատակների մասին Հռիփսիմե Սարգսյանը պատմել է Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

 

-Հռիփսիմե՛, պատմե՛ք Ձեր մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երգել:

-Երգի ասպարեզում առաջին քայլերս սկսել եմ «Կարոտ» երգի-պարի ազգագրական համույթում, որի գեղարվեստական ղեկավարը մորաքույրս էր՝  Թագուհի Սիմոնյանը: Այդ ժամանակ 5-6 տարեկան էի: Դժվարանում եմ հիշել, թե քանի տարեկան էի առաջին ելույթիս ժամանակ, բայց հիշում եմ՝ շատ հուզված էի, ու, միաժամանակ, բեմում ինձ ազատ էի զգում: Ես արմատներով սասունցի եմ: Հայ երգն իմ սրտի մեջ է, իսկ պարը՝ արյանս: Սիրում եմ ժողովրդական, հայրենասիրական երգեր: Այժմ արդեն կատարում եմ Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև հոգևոր երգեր՝ դասախոսիս՝ Արզաս Ոսկանյանի շնորհիվ:

-Ո՞ր համույթների կազմում եք հանդես գալիս:

-Արդեն 3-4 տարի է, ինչ երգում են Արսեն Գրիգորյանի «Հայ երգասաններ» խմբում: Բացի այդ՝ գրեթե մեկ տարի է, ինչ երգում եմ «Տոնիկա» համույթում: Այդ համույթի կազմում ամռանը շրջագայություն ունեցա՝ դեպի Լեհաստան: Մեր համույթը, ներկայացնելով Հայաստանը, գրավեց առաջին հորիզոնականը: Նշեմ, որ գրեթե երեք տարի է, ինչ երգում եմ նաև «Հավասի» համույթում: Այնտեղ հիմնականում աշուղական երգեր ենք երգում:

-Բացի վերը նշված մրցույթից՝ ի՞նչ հաջողություններ եք ունեցել, որոնց կցանկանայիք անդրադառնալ:

-Մի քանի ամիս առաջ մասնակցեցի «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային բաց փառատոնին: Սկզբում վարանում էի. մտածում էի՝ մասնակցե՞մ, թե՞ ոչ, բայց ի վերջո որոշեցի մասնակցել: Ըստ փառատոնի ծրագրային պահանջների՝ հարկավոր էր կատարել մեկ երգ՝ Կոմիտասի ստեղծագործություննեից, բայց ես որոշեցի, որ իմ երեք կատարումներն էլ լինելու են Կոմիտասի ստեղծագործություններից: Եվ ես հաղթեցի այդ մրցույցում:

-Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում պատրաստվում եք տեսահոլովակ թողարկել. պատմե՛ք այդ մասին:

-Առաջիկայում եթերում կհայտնվի իմ տեսահոլովակը: Մի փոքր բացելով չակերտները՝ ասեմ, որ երգս նվիրված է զինվորներին ու հատկապես այն քաջերին, ովքեր զոհվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Երգի խոսքերի հեղինակը Արթուր Գասպարյանն է՝ իմ լավ ընկերը, իսկ երաժշտության հեղինակը՝ Անուշ Ալեքսանյանը: Երգը գործիքավորել է իմ լավագույն ընկերներից մեկը՝ Սերգո Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ