26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2017

Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է. Մատվիենկո

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Հուլիսի 17-ին պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով հյուրերին` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահն […]

Armenian brands-ը նոր ֆոտոշարք է ներկայացրել

«Armenian brands» նախագիծն արդեն մեկ տարեկան է: Բրենդի տաղավարներում ներկայացված են հայկական արտադրության հագուստ, խնամքի պարագաներ, այլ տարբեր արտադրանքներ: Թվով մոտ 20 տաղավարներում ներկայացված է որակյալ և նորաձև հայկական արտադրանք: Նման կերպ խթանվում է հայկական արտադրանքը:  Հայկական արտադրողներին մեկ միասնական հարկի տակ հավաքելով՝ զբոսաշրջիկների և ներքին սպառողների համար ավելի հեշտ է դառնում գտնել այս ընկերությունները: Վերջերս կայացել […]

«Ուղղակի խայտառակություն է»

Արդեն նախորդիվ  հայտնել ենք՝   վերջերս մամուլում  լուրեր են պտտվում այն մասին, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը:  Այդուամենայնիվ, ընդգծենք՝  Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատ­վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է այն լուրերը, թե  սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում:  Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի  […]

Նախագահն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու […]

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-21.00 «Լոռի-Բերդ» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Թումանյան, Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների եւ Ծաթեր, Արևածագ, Հագվի, Աքորի, Շնող, Հաղթանակ, Զորական, Քարկոփ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ 18.07.2017թ.

Վարչապետն ու ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը քննարկել են հայ-էմիրաթական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի  շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի […]

Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կստեղծվեր․ թուրք դատախազ

Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար: Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում  քրդական, իսկ […]

Չավուշօղլուն մեկնում է Ադրբեջան

Հուլիսի 19-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Բաքու, որտեղ պետք է մասնակցի  Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Չավուշօղլուն Ադրբեջանում հանդիպելու է  նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ: Աղբյուրը նշում է, որ այս տարի 3 արտգործնախարաների մասնակցությամբ նմանատիպ ձևավաչափով արդեն 3 հանդիպում է անցկացվել, իսկ Բաքվում կայանալիք ժողովը թվով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի