26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2017

29 ամյա երիտասարդը փորձել է ցած նետվել կամրջից

Նոր Հաճն-Աբովյան կամրջից 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ հուլիսի 17-ին, ժամը 13:10-ին երիտասարդը փորձել է նետվել կամրջից, սակայն, այն կանխվել է ոստիկանության ծառայողի կողմից: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հեղեղներ Ստամբուլում․ քաղաքը կաթվածահար է /ֆոտո, տեսանյութ/

Ստամբուլում հզոր հեղեղների հետեւանքով քաղաքը կաթվածահար է եղել։ Ջուրը լցվել է մետրոյի կայարանները, ծածկել մեքենաները։  Ջուրը ծածկել է նաեւ ստորգետնյա անցումները, լցվել առանձնատներն ու շենքերի առաջին հարկի տները։  Ստամբուլի քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին հնարավորինս քիչ դուրս գալ տներից։    

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /տեսանյութ/

        «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական  հանդիպման ընթացքում  1:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: «Ռեալ Սոլէ Լեյք»-ը   առաջինը բացեց   խաղի հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ   «Մանչեսթեր Յունայթեդ»-ի  երկրորդ գոլը խփեց  Ռոմելու Լուկակուն:  

«ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում վնասները կարող են անհամեմատ մեծ լինել»

Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել կոչով՝ նշելով՝  ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:  «Եթե  դա  հիմա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,- նշել էր Մարուքյանը: Մարուքյանի կոչը բխում էր    ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկից:  Ըստ  ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի՝ սա […]

Փաստաբանները ծեծի էին ենթարկվել.նոր մանրամասներ

«Եթե նախաքննական մարմինն ուսումնասիրում է ֆեյսբուքյան գրառումները, պետք է պարզած լիներ, որ փաստաբանական գրասենյակի վրա հարձակման առաջին դեպքը չէ սա»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  փաստաբան Երվանդ Վարոսյանը: Վարոսյանի անդրադարձը առնչվում  էր Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման հետ: «Նախաքննական մարմինը Տիգրան Աթանեսյանին բազմաթիվ հարցեր է տալիս ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներից ելնելով, ակնհայտ է, որ նախաքննական […]

Ինչ կուզեք, որ Քրիստոսն անի ձեզ համար

«ԱՂՈԹՔՈՎ ԴԻՄԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ՁԵԶ ԼԻՆԻ ԴԵՂ ՈՒ ԲԱԼԱՍԱՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՎԵՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ։ ԽՆԴՐԵՔ՝ ԿՍՏԱՆԱՔ, ՓՆՏՐԵՔ՝ ԿԳՏՆԵՔ, ԴՈՒՌԸ ԾԵԾԵՔ ԵՎ ԿԲԱՑՎԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ»։ «Գթասիրտ» մարդիկ, ի՞նչ է օգուտը կարեկցանքի, երբ քաղցածին «կարեկցում» ենք, բայց հաց չենք տալիս, երբ նեղյալի ցավը «կիսում» ենք, բայց պաշտպան չենք կանգնում, երբ պայքարողին «հուսադրում» ենք, բայց անօգնական ենք թողնում… Ի՞նչ […]

Քրդական պետության ստեղծումը շատ իրատեսական է

Թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրդական պետության ստեղծումը մոտ ապագայում շատ իրատեսական է, հատկապես՝ իրաքյան և սիրիական տարածքների վրա: «Քրդական պետության ստեղծումը շատ իրատեսական է։ Պետք է նշել, որ քրդերն արդեն հրաժարվել են օգտվել քրդական փողից, բանկոմատներից, որին ի պատասխան թուրքական իշխանությունները նրանց նկատմամբ կիրառում են որոշակի պատժամիջոցներ՝ ընդհուպ թոշակների […]

Ինչո՞ւ հասարակությունը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ /տեսանյութ/

«Ես իրականացնում եմ «Սասնա ծռերի» երկու գործերով մի քանի անձանց պաշտպանություն, իննչպես նաև   Սեֆիլյանի պաշտպաններից մեկն եմ: Մեր պաշտպանյալների ու փաստաբանների իրավունքները ոտնահարվում են: Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ իրավախախտումները աննախադեպ, զանգվածային բնույթ են կրում: Ես մասնակցել եմ տարբեր ՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց     դատավարությունների, բայց այսպիսի աննախադեպ, […]

Հուլիսի 19-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում

Հուլիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ ԽԱՊԿ-ի 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակը, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները. փաստաթուղթը ներառում է վերջին ընտրությունների եւ հետընտրական ժամանակահատվածը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի