13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Քրդական պետության ստեղծումը շատ իրատեսական է

Թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրդական պետության ստեղծումը մոտ ապագայում շատ իրատեսական է, հատկապես՝ իրաքյան և սիրիական տարածքների վրա:

«Քրդական պետության ստեղծումը շատ իրատեսական է։ Պետք է նշել, որ քրդերն արդեն հրաժարվել են օգտվել քրդական փողից, բանկոմատներից, որին ի պատասխան թուրքական իշխանությունները նրանց նկատմամբ կիրառում են որոշակի պատժամիջոցներ՝ ընդհուպ թոշակների չվճարումը»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի իշխանություններին հաջողվեց Հաքարիի քրդական միավորումներ ստեղծող կազմակերպիչներին արտաքին աշխարհից մեկուսացնել։

Բանախոսը նշեց, որ Թուրքիայի հարավ արևելյան Հաքարի նահանգում առայժմ փորձ է արվում ստեղծել քրդական ինքնիշխան միավորում։

«Հաքարի նահանգը մոտ ապագայում ձեռք է բերելու պետականություն, եւ դա կդառնա Թուրքիայի տրոհման հիմքը»,– նշեց Կարեն Հովհաննսիյանը: 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ