Ինչո՞ւ հասարակությունը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ /տեսանյութ/
«Ես իրականացնում եմ «Սասնա ծռերի» երկու գործերով մի քանի անձանց պաշտպանություն, իննչպես նաև Սեֆիլյանի պաշտպաններից մեկն եմ:
Մեր պաշտպանյալների ու փաստաբանների իրավունքները ոտնահարվում են: Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ իրավախախտումները աննախադեպ, զանգվածային բնույթ են կրում: Ես մասնակցել եմ տարբեր ՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց դատավարությունների, բայց այսպիսի աննախադեպ, զանգվածային, համակարգված իրավախախտումներ ես չեմ տեսել: Միանգամից կցանկանամ գնահատական հնչեցնել, այս դատավարությունների ընթացքում եղած այս իրավախախտումները, ինչպես նայև հունիսի 28-ին դատական նիստի ընթացքում տեղի ունեցած այս բռնության դեպքը անընդունելի էին», – այսօր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկման ընթացքում նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Բանախոսը շեշտեց՝ նախորդիվ երբեք չի տեսել այնպիսի դեպք, ինչպիսին եղավ հունիսի 28-ին, երբ «Սասնա ծռերի» անդամներին հենց դատարանի դահլիճում՝ բոլորի աչքի առաջ բռնության ենթարկեցին:
«Առանց այդ էլ հասարակությունը դատական համակարգին չէր վստահում, իսկ հիմա վստահության վերջին նշույլներն էլ են վերանալու», – նշեց փաստաբանը: