04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում վնասները կարող են անհամեմատ մեծ լինել»

Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել կոչով՝ նշելով՝  ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:  «Եթե  դա  հիմա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,- նշել էր Մարուքյանը: Մարուքյանի կոչը բխում էր    ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկից: 

Ըստ  ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի՝ սա էմոցիոնալ կոչ է:

«Հայաստանը ԵՏՄ մտնելով՝ որևէ պետության լավություն չի արել: Մենք այնտեղ չենք մտել Ռուսաստանի Դաշնության կամ այլ պետության շահի համար, մենք մուտք ենք գործել ԵՏՄ, քանի որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև այն բոլոր 104 պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել ԵԱՏՄ մտնելուն՝ ԲՀԿ, ՀՅԴ, նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչներից, հաշվի են առել մեր պետական շահը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակը՝ շեշտելով՝ ցանկացած միության մեջ՝ այդ թվում  ԵՏՄ-ում, կարող են լինել  որոշակի  խնդիրներ, բայց դա դեռևս չի նշանակում, որ հարկ է դուրս գալ ԵՏՄ-ի կազմից:

«Այդ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ արտգործնախարարությունների, կառավարությունների, միգուցե Ներքին գործերի նախարարության կամ ոստիկանության, միգուցե  խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների: Եվ հետո, ո՞վ է ասել, որ երբ մտնում ես մի միություն՝ որևէ խնդիր չի  լինում, նույն Հունաստանը դժգոհ է ԵՄ քաղաքականությունից, ՆԱՏՕ-ում Թուրքիան ունի լուրջ խնդիրներ: Այսինքն՝ մենք  ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր  չենք տեսնում ոչ թե նրա համար, որ դա դուր չի գա ՌԴ-ին, այլ որովհետև դա չի բխում մեր շահերից»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի տնտեսությունը շահել է. փաստեր և հաշվարկներ կան, իսկ   ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում վնասները կարող են անհամեմատ մեծ լինել:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ