15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ուղղակի խայտառակություն է»

Արդեն նախորդիվ  հայտնել ենք՝   վերջերս մամուլում  լուրեր են պտտվում այն մասին, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: 

Այդուամենայնիվ, ընդգծենք՝  Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատ­վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է այն լուրերը, թե  սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի   հետ զրույցում նշեց.  «Ավագանու կուլիսներում նման հարց չի քննարկվում:  Համենայն դեպս՝ ես տեղյակ չեմ: Թանկացման մասին կարող է խոսվել միայն որակական փոփոխությունների  պարագայում:  Հանրային    տրանսպորտի այժմյան  վիճակն ուղղակի խայտառակություն է: Այդուհանդերձ, եթե թանկացման մասին  այս մակարդակով խոսակցություններ են  պտտվում,  հնարավոր է, որ նման մտադրություններ կան»:

Տիգրան Ավինյանը շեշտեց՝   ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ, առհասարակ, երկրում տրանսպորտի ոլորտում  շատ աշխատանքներ պետք է իրականացվեն և բարեփոխումներ իրականացվեն:

«Տրանստորտի աշխատանքի  տրամաբանությունը պետք է փոխվի: Իսկ եթե այս վիճակը պետք է այսպես էլ մնա ու պիտի  թանկացում լինի,  դա ուղղակի խելամիտ չէ: Մենք հիշում ենք, որ  մի անգամ արդեն փորձել են այդպես անել, բայց հասարակությունը բողոքի ալիք է բարձրացրել: Այնպես որ,  իշխանությունները   ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է մտածեն դրա հետևանքների մասին», – եզրափակեց Տիգրան Ավինյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ