22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լարվածությունը հետաձգել. տրանսպորտը կթանկանա. Հայկական Ժամանակ

Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստո­սին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդ­ները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատ­վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել;

Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիա­կան «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց եւ ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նա­խատեսված էր հունիսին:

Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում՝ միջազ­գային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խոր­հուրդ են տալիս սպասել առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:

Չի նշվում նաեւ, թե ուղեւորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գեւորգյանն ասաց, որ ինքը տեղեկու­թյուն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առա­ջարկվող սակագների մասին:

Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռեա ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումնե­րի աշխատանքային խմբի քննարկմանը: Նաեւ ընդգծեց, որ քա­ղաքապետարանը խորհրդատուի առջեւ խնդիր է դրել չծանրաց­նել քաղաքացու սոցիալական բեռը:

Գեւորգյանի խոսքով, բոլոր տարբերակներից ի վերջո կընտրվի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այսինքն՝ երեւանցին ինքը պետք է որոշի՝ նախընտրում է, ասենք, միասնական տոմսի տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը՝ ըստ կիլոմետրի և այլն Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում՝ հղում անելով սպասվող ասոդիսին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ