27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2017

Ամուսին-կին հարաբերություններ, բարեխիղճ բժիշկներ ու նոր կանոններ. «Առիթմիան»` Հայաստանում

Հայ կինոսերների ամենասիրելի շաբաթն է. Երևանում ընթանում է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը։ Երեկ երեկոյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը: Կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում նախ հանդես եկավ վարպետության դասով, որից ոգևորված հանդիսատեսը շտապեց «Մոսկվա» կինոթատրոն` դիտելու ռեժիսորի վերջին աշխատանքը, որը ճանաչվեց «Կինոտավր» մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ, […]

Արոնյան-Սվիդլեր. ոչ-ոքի

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր եւ չորրորդը` մրցաշարում: Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը: Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի […]

Ի՞նչի մասին են խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրաձավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Իգիթյանը նկատեց, որ դա ոչ թե հատուկ երկկողմանի հանդիպում է, այլ Վիեննայում «կիսաֆորմալ» ԵԱՀԿ արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստ է, որտեղ ՀՀ և Ադրբեջանի նախարարները հնարավոր է հանդիպեն. «Ես կարծում եմ, որ այս հանդիպման միակ թեման Ադրբեջանի կողմից […]

Թուրքիայի հետ փոխադարձ վստահությունը կորցրել ենք․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կորցրել են փոխադարձ վստահությունը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Թիլերսոնն այցելել է Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի գխավոր հյուպատոսարան: ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթին Թիլերսոնը հայտարարել […]

«Տիգրան Մեծ»-ի հրամանատարը գտավ տարբերակը /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի մասնակից 12 վիրավորներ, իրենց ուղեկցողների հետ միասին հանգստացել են արտերկրում: Նախաձեռնությունը «Տիգրան մեծ» ռազմավարժարանի տնօրեն, «Տիգրան մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանինն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կորյուն Ղումաշյանը մանրամասնեց, թե ինչ միջոցներով են վիրավոր հերոսները արժանավայել հանգիստ վայելել՝  Լերմոնտովկա, Ջուբկա, Միխայելովկա համայնքների հանգստյան գոտիներում: «Ես միշտ ցավ էի ապրում, որ […]

Ինչի՞ համար երեխան գնա, քիմիկոս ու ֆիզիկոս դառնա. կրթության փարձագետ (տեսանյութ)

«Գիտությանը փող չի տրվում, ինչի՞ համար երեխան գնա, քիմիկոս ու ֆիզիկոս դառնա, եթե այդ գիտություների համար Հայաստանում փող չի տրվում: Եթե չկա արդյունաբերություն, որ հիմնվում է ֆիզիկայի ու քիմիայի վրա, նա որտե՞ղ պիտի աշխատի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Ըստ նրա` աշակերտներն ու ծնողներն ընտրում են այն մասնագիտությունը, որով հետագայում աշխատանք […]

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Civil Voice» ՀԿ փորձագետ Սեյրան Մինասյանը: ԹԵՄԱ՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. հնարավոր էկոլոգիական հիմնախնդիրների հետևանքները:

«Եթե ուսուցիչներն ընդվզեին, հերսը իշխանությունների, ոչ թե խեղճ երեխեքի վրա կթափեին» (տեսանյութ)

«Համակարգը չի ֆինանսավորվում, համակարգում գտնվող ուսուցիչները չեն ֆինանսավորվում: Այսօր ուսուցիչներն ստանում են միջինում մաքուր 65 հազար դրամ աշխատավարձ: Հետո ի՞նչ, որ մարդիկ չեն ընդվզում, գլուխները կախ աշխատում են, այս լռությունը, որ կա կրթական համակարգում, շատ վտանգավոր է, որովհետև եթե ընդվզում լինի, ինչ-որ բան կփորձեն փոխել համակարգում, իսկ այսպես սուսուփուս վնաս են տալիս համակարգին»,-«Հենարան» ակումբում ասուլիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված