29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տիգրան Մեծ»-ի հրամանատարը գտավ տարբերակը /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի մասնակից 12 վիրավորներ, իրենց ուղեկցողների հետ միասին հանգստացել են արտերկրում: Նախաձեռնությունը «Տիգրան մեծ» ռազմավարժարանի տնօրեն, «Տիգրան մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանինն է:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կորյուն Ղումաշյանը մանրամասնեց, թե ինչ միջոցներով են վիրավոր հերոսները արժանավայել հանգիստ վայելել՝  Լերմոնտովկա, Ջուբկա, Միխայելովկա համայնքների հանգստյան գոտիներում:

«Ես միշտ ցավ էի ապրում, որ ծանր վիրավոր տղաների համար պետությունը հանգստանալու հնարավորություն չի ստեղծում: Հետո մտածեցի և հասկացա, որ բոլորս էլ պետություն ենք: Ծրագրին մասնակցեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները: Նշեմ, որ նրանց ճանաչել եմ միայն մեկնելու օրը: Տղաներին ասում էի՝ պետք է գնաք հանգստանալու, վիրավորվում էին, չէին հավատում, ասում էին՝ ձեռք ես առնում ու կարողացանք կազմակերպել այնպես, որ Ռուսաստանում գտնվող հայ համայնքները ստանձնեն այդ հնարավորությունը: Միայն տեսնեիք ինչ ընդունելություն եղավ»,-նշեց Կորյուն Ղումաշյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ