13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի հետ փոխադարձ վստահությունը կորցրել ենք․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կորցրել են փոխադարձ վստահությունը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Թիլերսոնն այցելել է Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի գխավոր հյուպատոսարան:

ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթին Թիլերսոնը հայտարարել է. «Թուրքիայի հետ փոխադարձ վստահությունը կորցրել ենք, բայց հարաբերությունները կրկին վերականգնելու համար պետք է ջանք գործադրենք»:

Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը նախօրեին 1 ժամ 40 րոպե տևողությամբ դռնփակ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ: Հանդիպման ավարտին մամուլի համար որևէ հայտարարություն չի հրապարակվել:

Անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց տված Թիլերսոնի խորհրդական Ռ. Համմոնդը հայտնել է, որ Էրդողան ու Թիլլերսոնը քննարկել են Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի տրամադրած աջակցության և Սիրիայի հյուսիսում հայտարարված զինադադարին առնչվող հարցեր:  

Թիլերսոնը Թուրքիայում պաշտոնական հանդիպումներն ավարտելուց հետո մեկնել է Քուվեյթ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ