27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուսին-կին հարաբերություններ, բարեխիղճ բժիշկներ ու նոր կանոններ. «Առիթմիան»` Հայաստանում

Հայ կինոսերների ամենասիրելի շաբաթն է. Երևանում ընթանում է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը։
Երեկ երեկոյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը:

Կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում նախ հանդես եկավ վարպետության դասով, որից ոգևորված հանդիսատեսը շտապեց «Մոսկվա» կինոթատրոն` դիտելու ռեժիսորի վերջին աշխատանքը, որը ճանաչվեց «Կինոտավր» մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Յացենկոն Կարլովի Վարի միջազգային կինոփառատոնում ճանաչվեց լավագույն դերասան։

Ֆիլմում կնոջ գլխավոր կերպարը կերտում է Իրինա Գորբաչովան: Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերներից է մեր հայրենակից Ռուբեն Դիշդիշյանը: 

Ֆիլմը պատմում է տաղանդավոր բժիշկ Օլեգի, նրա կնոջ` Կատյայի, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցների, բժիշկ-հիվանդ հարաբերությունների ու այդ ոլորտում ևս եղած խնդիրների մասին: Օլեգը  շատ նվիրված է իր գործին, օր ու գիշեր օգնում է հիվանդներին, բայց քիչ է ուշադրություն դարձնում սեփական ընտանիքին: Եվ հենց ֆիլմի սկզբում ականատես ենք լինում, որ կինը որոշում է բաժանվել: 

Կատյան ևս բժիշկ է, սակայն ամուսնու կողմից ոչ պատշաճ ուշադրությունը նրան բերում է այս որոշման: Ֆիլմը չի կարելի բնորոշել որպես զուտ ամուսնական հարաբերությունների կամ սիրո մասին պատմող, այնտեղ երևում են նաև, թե ինչպես է բժիշկը, դուրս գալով իրեն թույլատրված լիազորությունների սահմանից, փրկում մարդկանց կամ հաճախ, թե ինչ երկընտրանքի առաջ է նա կանգնում, օրինակ` փրկել տարեց կնոջ կյանքը, թե գնալ մյուս կանչի հետևից: Օլեգն, օրինակ, փրկում է տարեց կնոջը, բայց կանոնակարգողի ու նոր ղեկավարի սխալ աշխատանքի պատճառով կորցնում են մի այլ կնոջը:

Հետաքրքիր դրվագներից մեկն էլ այն է, թե ինչպես է շտապօգնության նոր ղեկավարը նոր կանոններ մտցնում, և սկզբունքն այստեղ սա է. «Կարևոր ոչ թե հիվանդի կյանքը փրկելն է, այլ այն, որ նա քո իսկ ձեռքերում չմահանա, ոչ քո կանչի ընթացքում…»: Արդիական խնդիր նաև Հայաստանի համար…

Ֆիլմի ավարտը բարի է, ինչպես և շատ դեպքերում է լինում: Մարդկային հարաբերությունները հաղթում են:

Կինոքննադատները «Առիթմիան» բնորոշել են ոչ միայն Խլեբնիկովի, այլեւ ռուսական կինոմատոգրաֆի 2010-ականների ամենահասուն ֆիլմ: 
photo1_bigslug-72929 slug-72933

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ