26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Դմիտրի Պանկինին

  Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, […]

Գլխավոր դատախազը պատգամավորներին հորդորում է չշտապել (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորներին խորհուրդ է տալիս չշտպանել Հաց բերողի մահը կապելով որևէ պաշտոնյայի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այս և մի քանի այլ հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում:

Ինչո՞ւ են արգելում տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին. պարզաբանում է Գլխավոր դատախազը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե ինչու է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը: Դատախազն ասաց՝ դա ինքնապատակ չէ և բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից: «Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրայլը ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա, […]

Բնապահպանության նախարարությունում ստորագրվել է 20 միլիոն դոլարի դրամաշնորհային ծրագիր

Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների […]

Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է նախագահին

    Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։   Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա […]

Սեյրան Օհանյանի կեղծ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել

Սեյրան Օհանյանի կեղծ էջը Ֆեյսբուքում գրառում է կատարել Արցախում իբր զինվորի մահանալու մասին։ Գրառումով, բնական է, կիսվել է կեղծ հայկական «Armenians» էջը (որն, ի դեպ, ունի մոտ 40 000 ռեալ հայ օգտատեր), ինչպես նաև դրա վրա հղում է կատարել Haqqin.az կայքը` նշելով, որ Սեյրան Օհանյանը գրառում է կատարել՝ հղում անելով ԼՂՀ ՊՆ տեղեկատվության ու Քարոզչության […]

ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների ճանապարհն է

ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների ճանապարհն է։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ […]

Դատախազությունում կոռուպցիա չկա

ԱԺ-ում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց իր համակարգում առկա կոռուպցիոն վիճակից: Արթուր Դավթյանը հայտարարեց, թե Դատախազությունում կոռուպցիա չկա: «Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայանությունը զրոյացված է»,-ասաց նա: Միաժամանակ նշեց, թե ոչ ոք, այդ թվում նաև ինքը չի կարող երաշխավորել, որ 337 դատախազներից որևէ մեկը […]

Պարզվում են Հաց բերողի մահվան բոլոր հանգամանքները

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, ինչու Հաց բերողի՝ Արթուր Սարգսանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխվեց: Գլխավոր դատախազը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը կալանքից բաց էր թողնվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացությամբ, որ տառապում է այնպիսի հիվանդություններով,  որ նախատեսված են Կառավարության համապատասխան որոշմամբ և կալանքի հետ ան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի