19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարզվում են Հաց բերողի մահվան բոլոր հանգամանքները

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, ինչու Հաց բերողի՝ Արթուր Սարգսանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխվեց:

Գլխավոր դատախազը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը կալանքից բաց էր թողնվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացությամբ, որ տառապում է այնպիսի հիվանդություններով,  որ նախատեսված են Կառավարության համապատասխան որոշմամբ և կալանքի հետ ան համատեղելի են»:

Ապա, ըստ դատախազի, դատաբժշկական ուսումնասիրությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունն ու կալանքի անհրաժեշտությունը:

Մարուքյանը հարցրեց, թե միջգերատեսչական հանձնաժողովի որոշումն էր հիմք, թե ուսումնասիրության: Ապա հետաքրքրվեց, թե քրեական գործ հարուցվել է արդյոք Հաց բերողի մահված հետ կապված:  «Ուսումնասիրվե՞լ է, միգուցե պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում է, որ այդ մարդը մահացել է»,-արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Գլխավոր դատախազն էլ ասաց, որ քրեադատավարական առումով որևէ մանդատի նախապատվության հարց չկա: «Հետևաբար այստեղ իրավական որևէ խնդիր չի կարող առաջանալ»:

Նա հավելեց, որ հարուցված է քրեական գործ՝ պարզելու համար Սարգսյանի մահվան բոլոր մանրամասները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ