13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների ճանապարհն է

ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների ճանապարհն է։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ: Ցավակցում ենք ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Համոզված ենք, որ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ