26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2017

Ինչպես կազմակերպել աշխատանքը շոգ եղանակին

Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում էՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմքընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն: Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]

«Հանրապետականնե՛ր, չասեք՝ թող տառապեն»

« Լրատվական ու ընդդիմադիր ուժերն էլի տվայտանքների, գուշակությունների մեջ են…Նրանք բարկացած և զարմացած են, որ հանրապետականները շարունակում են «չբացահայտել», թե ով է լինելու վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլից հետո: Հանրապետականնե՛ր, չասեք՝ թող տառապեն, «վնուշկեքի», մտածմունքների մեջ ընկնեն, գնան եղունգ նայողների, զառ քցողների, սուրճի բաժակ նայողների, մյուս գուշակների մոտ…Թող այդ հարցը շուրթերին աշխատեն, քնեն, երազներ տեսնեն, երազախաբ լինեն […]

Վթարային ջրանջատում Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Մանկատներ կան, որոնք գտնվում են անմխիթար վիճակում

Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամը շարունակում է հեռոստամարաթոնների միջոցով գումարներ հավաքել Հայաստանում գործող մանկատները վերանորոգելու համար: Նույն հիմնադրամի ջանքերով օրերս Գյումրիում իր դռներն է բացել ամբողջովին հիմնանորոգված «Լապտերիկ» մանակապարտեզը: Այս մասին «Նոյյան Տապան»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց այս օրերին Հայաստանում գտնվող Հայ–ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի նախագահ, «Քաջ Նազար» ամսագրի խմբագիր […]

Մանկապարտեզներում պետք է դաստիարակել էկոխիղճ․ Շիրակի մարզպետի առաջարկը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքի հետքերով, աշխատակազմի  հետ  գնացել է Առափի գյուղի վարչական տարածքով անցնող Գյումրի գետակի այն հատված, որի աղբակուտակմանն օրերս անդրադարձել էր ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերից մեկը: Մարզպետը անձամբ ծանոթացել է իրավիճակին, խոսել տեղի բնակիչների հետ:   «Ջուրը ամեն անձրևին կբերե,  ըդորից բացի  արդեն գիտեն զիբլանոց է բերեն կքցեն», նշեցին  տարածքին հարակից բնակիչներից  մեկը: […]

«Եհովայի վկաներ»-ը հրապարակային քարոզի իրավունք չունեն.Ալեքսանդր Ամարյան/տեսանյութ/

«Կրոնական կառույցները իրավունք չունեն դրսում քարոզ իրականացնել»,-հանրությանը իրենց իրավունքների մասին է իրազեկում Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը հղում է անում օրենքի կետը և նման դեպքերում խորհուրդ տալիս դիմել ոստիկանությանը: «Քաղաքացիները և «Եվոհայի վկաներ»-ը մշտական կռվի մեջ են ու դա ձեռք է տալիս աղանդավորներին»,-նշեց Ամարյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ է ուզում մեզ ասել Աստված

«Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքով ուռկանը կգցեմ» (Ղուկ.5;5): Արդյոք հնազանդվում ենք Աստծուն այնքան, որ ասենք՝ «Քո խոսքով Տեր»: Պետրոսն ուներ այսպիսի փորձառություն: Տեր Հիսուսը հրամայել էր նրան ուռկանը ծովը նետել: Պետրոսը լավ գիտեր, որ ցերեկային ժամերին հաջողություն չի ունենում: Սակայն նա չափազանց լավ էր ճանաչում իր վարդապետին հասկանալու համար, որ […]

Այնպես չէ, որ գյուղացիները դժգոհ են ծիրանի գնից. Վերին Արտաշատի համայնքապետ

Արարատի մարզի  Վերին Արտաշատ  համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը  վստահեցնում է ՝ իրենց համայնքում ծիրանի մթերման հետ կապված՝ խնդիրներ չկան: ««Սպայկայի» մեքենաները կանգնած են, ծիրանը մթերում են. այդ հարցում մեր համայնքում խնդիրներ չկան: Մեր համայնքում ծիրանն ու բանջարեղենն առանձնապես շատ չեն. այստեղ հիմնականում գյուղացիները խաղողագործությամբ  են  զբաղվում: Իսկ ծիրանենրները հիմնականում տնամերձ հողատարածքներում են տնկված», – Henaran.am-ի […]

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի