27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկապարտեզներում պետք է դաստիարակել էկոխիղճ․ Շիրակի մարզպետի առաջարկը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքի հետքերով, աշխատակազմի  հետ  գնացել է Առափի գյուղի վարչական տարածքով անցնող Գյումրի գետակի այն հատված, որի աղբակուտակմանն օրերս անդրադարձել էր ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերից մեկը:

Մարզպետը անձամբ ծանոթացել է իրավիճակին, խոսել տեղի բնակիչների հետ:  

«Ջուրը ամեն անձրևին կբերե,  ըդորից բացի  արդեն գիտեն զիբլանոց է բերեն կքցեն», նշեցին  տարածքին հարակից բնակիչներից  մեկը:  

«Տարիների ընթացքում մաքրող չի եղել, մարդ քիչմ էլ բդի քթի ծակ ունենա, օր ջրի մեջ  զիբիլ չթափե», ասաց Պավել պապը:

Արթուր Խաչատրյանն էլ  համոզվելով, որ կուտակված աղբը  շատ է,  նշեց, որ  կարևոր է նախ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,  «Ճիշտ է անցկացրել ենք շաբաթօրյակներ, սակայն դրանք չեն կարող լիարժեք արդյունք ունենալ, եթե մենք քայլեր չձեռնարկենք խնդիրը կանխելու համար: Աղբը աղբաման նետելուն երեխան պետք է սովորի մանկապարտեզից ու դպրոցից, այսինքն պետք է ձևավորվի «էկոդաստիարակություն» կամ ավելի լավ արտահայտություն կա` «Էկոխիղճ»: Օրենքն ասում է, որ և աղբ նետողն է պատասխանատվություն կրում, և նա, ով պատասխանատու է աղբը մաքրելու համար»:

Ինչ վերաբերում է տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը, մարզպետը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն համայնքի և պետության միջոցներով, իսկ լուծումը կտրվի  ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո:

unnamed (10) unnamed (11)
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ