27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ուզում մեզ ասել Աստված

«Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքով ուռկանը կգցեմ» (Ղուկ.5;5): Արդյոք հնազանդվում ենք Աստծուն այնքան, որ ասենք՝ «Քո խոսքով Տեր»: Պետրոսն ուներ այսպիսի փորձառություն: Տեր Հիսուսը հրամայել էր նրան ուռկանը ծովը նետել: Պետրոսը լավ գիտեր, որ ցերեկային ժամերին հաջողություն չի ունենում: Սակայն նա չափազանց լավ էր ճանաչում իր վարդապետին հասկանալու համար, որ նրա ձայնը հուշում էր անել այն , ինչ ասել էր Տերը, սակայն այն նրան անտրամաբանական է թվում:

Սրան նպաստեց երկու իրադրություն: Առաջին Պետրոսը լսեց այն, ինչ ասաց Տերը: Երկրորդ, նա հասկացավ այն, ինչ պետք է աներ:Այն, ինչ զգաց հետո, ապշեցնող էր. նա այնքան ձուկ որսաց, որ ուռկանը պատռվեց: Սա միակ միջոցն է, որ մենք հասկանանք , թե ինչ է ուզում ասել Աստված: Շատ այլ բաների շարքում Աստված ասում է մարդկանց. «Ապաշխարեցեք և դարձի եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն» (Գործք.3;19): Այսպիսին է Աստծո պատվերը մեզ համար, եթե դու ընթերցող ուզում ես ընդունել այն: Ամեն

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ