26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2017

Գտել են Սևանա լճում կորած ձկնորսներից մեկի դին

Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար  և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հիշեցնենք, հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Ա. Ս.-ը և […]

«Մեծ դժվարությամբ կբաժանվեմ աշակերտներիցս».մեքսիկացի ուսուցչուհին անկեղծացավ/տեսանյութ/

Խաղաղության կորպուսի կամավոր  Դադի Մորենոն արդեն երկու տարի Հայաստանում է: Նա անգլերեն է դասավանդում Քարակերտի դպրոցում: «Մեծ դժվարությամբ կբաժանվեմ աշակերտներիցս, որովհետև սեպտեմբերին գնում եմ»,-ասաց Դադի Մորենոն:  « Ինձ դուր եկավ, որ հայկական ընտանիքները մտերիմ են, ես շատ սիրեցի հայկական ուտելիքները, պարերը: Տոլմա եմ սիրում: Անցած տարի, երբ մի քանի օրով մեկնեցի ԱՄՆ, ես այնտեղ տոլմա պատրաստեցի […]

Վեհափառն ընդունել է ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների: Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ […]

Իրաքյան ուժերը ոչնչացնում են Իսլամական պետության զինյալներին (տեսանյութ)

Իրաքյան ուժերը ոչնչացնում են Իսլամական պետության զինյալներին, որոնք հանձնվելու պահին գործի են դնում իրենց վրա ամրացված պայթուցիկները:     Տեսանյութն՝ այստեղ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը:

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պատասխանել է Ադրբեջանի հերթական ստին

  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում […]

Բրինձ․ օգտակար հատկանիշները

Բրնձի կենսաբանական օգտակարությունը պայմանավորված է նրա պարունակած կարևոր ամինաթթուներով (տրիպտոֆան, մեթիոնին, խոլին, լեցիտին, լիզին, հիստիդին, ցիստին, արգինին) B (ներառյալ ֆոլաթթուն) և PP խմբի վիտամիններով, ինչպես նաև կալիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, յոդ ու այլ միկրոտարրերով, մեծ քանակությամբ սպիտակուցներով ու օսլայով: Բրնձի տեսակները շատ են ու միմյանցից տարբեր օգտակար նյութերի պարունակությամբ: Ավելի կարևոր է դրանց մշակման եղանակը: […]

Արցախում զորավարժություններ են ընթանում

Մայիսի 29-ից հունիսի 5-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի եւ ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ հունիսի 2-ին […]

ՄԱԿ-ը զեկույց է ներկայացրել Հայաստանի գյուղերում առկա գենդերային անհավասարության մասին

Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝  ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։ Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են […]

Ռոման Ամոյանը՝ նախարարի խորհրդական

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի