12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պատասխանել է Ադրբեջանի հերթական ստին

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ի պատասխան «Արցախպրես»-ի այդ մասին հնչած հարցադրմանը՝ ասել է Է. Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ինԱդրբեջանումկայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության ևկայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցածելույթում։

Նյութի աղբյուր՝ Արցախպրես: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ