06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոման Ամոյանը՝ նախարարի խորհրդական

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը, որը լինելու է հասարակական հիմունքներով: Վստահ եմ, որ Ռոման Ամոյանն աչքի կընկնի նաև  ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է նախարարը:

Ռոման Ամոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ռոստոմյանին վստահության համար և ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով և ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում:

«Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր երևույթներին, ընթացակարգերին, ուսումնամարզական և մրցումային պրոցեսներին: Այս բոլորը կօգնեն ինձ լինել  օգտակար հայկական սպորտին նաև խորհրդականի պաշտոնում»,- նշել է Ռ. Ամոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ