27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վեհափառն ընդունել է ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում եւ առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով:

Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը եւ կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։

Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց, որ հայորդիները ապագայում եւս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու:

Այնուհետեւ «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը:

Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը եւ ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ