26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2017

Դրական միտում կա

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ օրերս անցկացվող  տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաներին: Վարչապետը  ՊԵԿ նախագահին հարցերց, թե ինչ վիճակում են հարաբերությունները բողոքող աշխատակիցների հետ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը  պատասխանեց, որ իրենց կողմից իրականացվող ստուգումները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել և որևէ տնտեսվարող չի տուգանվել: ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից իրենք […]

Ապրիլի 14-20-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 208 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36626 քաղաքացի: 

Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավարին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնականկազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:   Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:   Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես […]

Սպիտակցի փոքրիկին Ռուսաստանում վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ)

2009 թվականին ծնված սպիտակցի Էմանուել Գագիկյանի ծնողները դիմում են մեր օգնությանը: Էմանուելը  տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Փոքրիկը չի կանգնում, չի քայլում, նստացնելիս գլորվում է, ձեռքերում ունի լարվածություն, խոսքը թերի է զարգացած: Ծնված օրից փոքրիկը բուժվումներ է ստանում Երևանի մանկական վերականգնողական կենտրոնում: Հիմա նրան անհրաժեշտ է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում, որի արժեքն է 3000 դոլար: Ընտանիքն […]

Ստորություն. ադրբեջանական խնձորը` հունականի անվան տակ (տեսանյութ)

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասում է, որ եթե ադրբեջանական ապրանք է եկել Հայաստան կամ էլ թուրքական այլ ապրանք, օրինակ` լոլիկ, ապա դա և Ազգային անվտանգության ծառայության, և Պետեկամուտների կոմիտեի մեղքն է, քանի որ սահմանի վրա երկուսն էլ աշխատակիցներ ունեն: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նշեց, որ հայկական շուկայում […]

Երջանիկ լինելու բանաձեւը

Կան մարդիկ, որոնք իրենց շուրջը լույս ու ջերմություն են սփռում և երջանկություն պարգևում շրջապատին: Նման մարդկանց համար ասում են, որ նրանք երջանիկ են: «Իսկ ի՞նչն է խանգարում մյուսներին երջանիկ լինելու հարցում»: Իրականության մեջ երջանիկ մարդիկ լավատես են և ունեն ավելի հանգիստ մտածելակերպ: «Իսկ ի՞նչ գաղտնիքներ ունեն երջանիկ մարդիկ»: Գաղտնիքներից մեկը ճիշտ ժամանակին անցյալը մոռանալն է: […]

Ճգնաժամ

Ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել, սակայն դեռ ոչ-ոք չի հիմնավորել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել ընդդիմությանը: Հիմա անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին: Փաստորեն, այս ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է ընդդիմության տիտղոսի համար: Եվ քանի-որ «ընդդիմությունները» իրականում իշխանության հետ կիսելու ոչինչ չունեն, ապա միմյանց հետ կիսելու բան ունեն, և այդ […]

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

Յուրաքանչյուր ջավախքցի և ընդհանրապես Վրաստանի յուրաքանչյուր հայ քաղաքացի առիթ թե անառիթ միշտ ձգտում է լինել Երևանում, վայելել մայրաքաղաքի լույսն ու ջերմությունը, բույրն ու կոլորիտը: Մեր հայրենակիցներն ամեն անգամ սրտի թրթիռով են այցելում աշխարհի թիվ մեկ քաղաքը՝ տեսակցելու հարազատներին և բարեկամներին, գրկախառնվելու քաղաքի հետ, կարճ ժամանակով դառնալու նրա եռուզեռի փոքրիկ մասնիկը: Վրաստանի հայերի և ընդհանրապես ՀՀ-ից […]

Պարզաբանում

Հարգելի գործընկերներ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 26.04.2017-ին ուղարկած՝ «ՍԱՊԾ-ն շարունակելու է վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից» հաղորդագրության մեջ տեղ է գտել Կոտայքի մարզում ադրբեջանական խնձորի ոչնչացումը փաստող մի նկար, որտեղ երևում է MAVAS ընկերության տուփը: Իրականում MAVAS ընկերությունն ադրբեջանակ խնձորի հետ ոչ մի կապ չունի, պարզապես տնտեսավարողները խնձորն ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի