25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճգնաժամ

Ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել, սակայն դեռ ոչ-ոք չի հիմնավորել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել ընդդիմությանը:
Հիմա անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին:

Փաստորեն, այս ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է ընդդիմության տիտղոսի համար: Եվ քանի-որ «ընդդիմությունները» իրականում իշխանության հետ կիսելու ոչինչ չունեն, ապա միմյանց հետ կիսելու բան ունեն, և այդ բանը «իսկական ընդդիմության» կոչումն է:
Եթե ԵԼՔ-ը պարտվում է Ծիրանին, ապա ԱԺ ընտրություններից ընդամենը կարճ ժամանակ անց զրկվում է միակ ընդդիմության տիտղոսից, ավելին, փաստորեն դա կնշանակի անվստահություն ԵԼՔ-ին` գոնե Երևանում:

Ինչ վերաբերվում է Երկիր Ծիրանիին, ապա պարտության դեպքում նրանք կորցնելու ոչինչ չունեն` սակայն հաղթելու դեպքում կարող են լուրջ քայլ կատարել դեպի «իսկական ընդդիմության» տիտղոսը:

Մյուս կողմից ԵԼՔ-ը կարող է հայտնվել ծուղակում, որովհետև եթե շարունակենք ԵԼՔ-ի «համբալի» դիսկուրսը, ապա ըստ սահմանման «համբալներն» իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին, սակայն եթե Ծիրանը հաղթի ԵԼՔ-ին, ապա իրավիճակը բարդանում է, փաստորեն Ծիրանին արդեն ձայն են տալիս ոչ «համբալները»: Փաստորեն ԵԼՔ-ի համար գաղափարական ճգնաժամ է առաջանում:
 
Ստեփան Դանիելյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ