07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դրական միտում կա

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ օրերս անցկացվող  տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաներին:

Վարչապետը  ՊԵԿ նախագահին հարցերց, թե ինչ վիճակում են հարաբերությունները բողոքող աշխատակիցների հետ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը  պատասխանեց, որ իրենց կողմից իրականացվող ստուգումները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել և որևէ տնտեսվարող չի տուգանվել:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից իրենք տնտեսվարողներին զգուշացրել են կարգավորել փոստաշրջանառությունը և գնորդներին տրամադրել ՀԴՄ կտրոնը:

 «Կարող եմ ասել, որ դրական միտում կա, և տնտեսվարողները հասկացել են, որ իրենց ուղղված չէ այս ամենը, այլ ուղղված էր խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը հստակեցնելուն: Կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, սպասում ենք, որ իրենց կողմից առաջարկություններ ներկայացվեն»,- ասաց Վարդան Հարությունյանը:

 «Շատ հստակ դա շարունակելու ենք: ՓՄՁ-ների բեռը չի ավելանալու: Պետք ա պարզ իրենց հետ խոսել, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- նկատեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ