26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Մենք այս պայքարում շահ չունենք. Սերժ Թանկյան (տեսանյութ)

 «Մենք որոշեցինք, որ ժամանակն է հղանալ այս նոր մոտեցումը, որ հայը, որ ապրում է սփյուռքում, ունենա իր կարողությունը մասնակցել այս ընտրական գործընթացներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է […]

Ավտոբուսային թիվ 13 երթուղու ուղեգծում ներառվել է նաև Սարի թաղը

Հարգելի համաքաղաքացիներ, Հաշվի առնելով մայրաքաղաքի Սարի թաղի ուղևորափոխադրման կազմակերպումը բարելավելու անհրաժեշտության մասին տարածքի բնակիչների խնդրանքը` Երևանի քաղաքապետարանը ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգիծը երկարացրել է մինչև Սարի թաղ, որի արդյունքում կապահովվի տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ: Երևանի քաղաքապետարան

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից կգործի տեղեկատվական կենտրոն

Ս.թ. ապրիլի 2-ին, ժ. 6:45 րոպեից մինչեւ ուշ գիշեր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից Երզնկյան 75 հասցեում (“Ժառանգություն” կուսակցության գրասենյակ) կգործի տեղեկատվական կենտրոն, որը կհավաքագրի ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Կենրոնում կաշխատեն իրավաբաններ եւ արագ արձագանքման շրջիկ խմբեր: Ահազանգեր ունենալու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել Կենտրոն՝ հետեւյալ հեռախոսահամարներով. 010-27-16-00, 010-27-48-18 (քաղաքային), 077-27-48-18 (Վիվասել), […]

Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը «Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ: Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր:  Չկա որևէ մի պատճառ, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ հասցեատեր է ընտրել. Օսկանյանը արձագանքեց

 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը, այսօր՝ մարտի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ  անդրադարձավ հարցին, թե իրեն  Մադրիդյան սկզբունքների հայրը համարո՞ւմ է,   որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է , որ խորթ հայրն է:  «Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարբերության հայրը, որովհետեւ այդ փաստաթղթի միակ նորությունը հենց այդ առաջին պարբերությունն էր: Իմ բանակցած փաստաթղթի առաջին պարբերությունում […]

ԿԸՀ-ն տեղեկացնում է /տեսանյութ/

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am,հրապարակվել է ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսանյութ` սարքավորումները սպասարկող մասնագետների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:

Հայաստանն ԱՊՀ երկրներից միակն է, որ քվեարկության նորարարական համակարգ է ներդրել․ Լեբեդեւ

Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ միակն է, որ ներդրել է  քվեարկության համար տեխնիկական նորարար համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազնիվ ու թափանցիկ ընտրություններ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։ «Տեխնիկական միջոցների այդ նորամուծությունը չկա ԱՊՀ ոչ մի երկրում, մենք հետաքրքրված ենք դրանով: Հուսով ենք որ այդ տեխնիկական […]

Անարդարությունը պետք է վերանա. Սերժ Թանկյան

Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնի երաժիշտ, “System of a Down” ռոք խմբի հիմնադիր, երգիչ-երգահան Սերժ Թանկյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ Երաժիշտը ասաց, որ պայքարում է անարդարության դեմ, իսկ այդ անարդարությունն առավել ակնհայտ դարձավ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո։ «Անարդարությունը, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի