07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք այս պայքարում շահ չունենք. Սերժ Թանկյան (տեսանյութ)

 «Մենք որոշեցինք, որ ժամանակն է հղանալ այս նոր մոտեցումը, որ հայը, որ ապրում է սփյուռքում, ունենա իր կարողությունը մասնակցել այս ընտրական գործընթացներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է այստեղ լինելը և ընտրություններին որպես դիտորդ ներկայանալը: «Մեր ներկայությունը կարևոր չէ, կարևոր է բոլորիս մասնակցությունը»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, թե ինչ էր կատարվում հուլիսին Երևանում` նկատի ունենալով «Սասնա ծռեի» դեպքը, ապա նշեց, որ վախենում ու անհանգստանում էին, թե ինչ է կատարվելու ընտրությունների օրը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր կամավոր դիտորդներին, ովքեր ներգրավված են այս գործում: 

 «Մենք աջակցում ենք Հայաստանում արդարադատության կայացմանը: Հայաստանում եղած անարդարությունների դեմ է ուղղված մեր նախաձեռնությունը»,- ասաց  նա՝ հավելելով, որ որպես «Արդարություն Հայաստան» նախաձեռնության անդամ՝ համարում է, որ սա ամենափոքր քայլը կլինի երկրում անարդարությունների վերացման գործում:
«Մենք այս պայքարում շահ չունենք, մենք անկուսակցական ենք: Բոլորը մեղադրում են մեկը մյուսին, թե արևմտամետ են, արևելամետ, ռուսամետ, բայց մենք թքած ունենք դրա վրա: Մեզ համար կարևորը հայ ժողովուրդն է»,- ասաց նա:

Սերժ Թանկյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին իրենք որևէ կուսակցության չեն աջակցում: Նաև նշեց, որ իրենց  համար կարևորը  դիտորդ լինելը չէ: «Մեր գործն է Ձեզ ներշնչելը, որ գնաք և ընտրեք»,- ասաց նա:

«Ում էլ ընտրեք, մենք կանգնելու ենք Ձեր թիկունքին»,- եզրափակեց նա:

17741045_1262081777173636_1053051360_n

https://www.youtube.com/watch?v=3nVmn7jWHm4&feature=youtu.be

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ