Ալարկոտությունը վարակիչ է․ գիտնականների նոր բացահայտումը
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ մարդու ալարկոտությունն իրականում վարակիչ է։ Այդ մասին ասվում է PLoS Computational Biology հանդեսում հրապարակված հոդվածում։ Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ շատ ժեստեր վարակիչ են, օրինակ՝ հորանջելը, գլուխը քորելը։ Գիտնականներն արդյունքում ավելի խորը ուսումնասիրություններ են արել մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ ու պարզել, որ ալարկոտությունը նույնպես վարակիչ է։ […]