07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք չենք գնացել ժողովրդին ականջ շոյելու ճանապարհով. ՀՀԿ (տեսանյութ)

 «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր ամփոփիչ միջոցառմամբ ամփոփել է քարոզարշավը: ՀՀ-ում բոլոր քաղաքական դերակատարների համար ստեղծված  են  եղել հավասար պայմաններ և հնարավորություններ ժողովրդավար քարոզարշավի համար: Խոսքի ազատ մթնոլորտում է  անցել այս քարոզչությունը, որևէ քաղաքական ուժի իրավուքնները չեն սահմանափակվել»,-քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ը քարոզչությունը գնահատում է դրական, այն, ինչ որ  նախաձեռնել էր և պլանավորել՝ հանդիպումներ մարզերում, Երևանում, իրականություն է դարձել, հանրության հետ ուղիղ շփումներ են եղել: «Թե հանրության հետ շփումները, թե սոցիոլոգիական տարբեր տվյալներ գալիս են վկայելու, որ կարող ենք արձանագրել, որ ընտրական մարաթոնի ֆինիշին ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար: Երբ ասում եմ հաջողություն, դա ընտրողների վստահությունն է, ոչ թե 5-10 տոկոս ձայն, հաջողություն, որ ՀՀԿ-ը միայնակ կամ կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարոթյուն: Մենք դա հնարավոր ենք համարում:

 Ընտրողները պահանջում են ՀՀ-ում համակարգային փոփոխություններ, որոնց ծնողը եղել է ՀՀԿ-ը, և մենք շարունակելու ենք այդ փոփոխությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իշխող կուսակցությունն ունի  իրատեսական ծրագիր, գաղափարախոսություն, հզոր կառույցներ: «Մենք անկեղծ ենք եղել, ներկայացրել ենք մեր վարչապետի թեկնածուին, որևէ մեկին չենք խաբել, վերցրել ենք իրատեսկան ծրագիր, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք ավելիին չենք ձգտելու ու հասնելու, բայց մենք չենք գնացել ընտրողին, ժողովրդի ականջ շոյելու ճանապարհով»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ