26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2016

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 73 մարդու, փոխանցում է Reuters գործակալությունը: Տեղեկությունը հաստատել են քաղաքացիական պաշտպանության վարչությունում: Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի մասին: Նշվում է, որ, վերջին տվյալների համաձայն, 20 մարդ մահացել է Մարկե շրջանում և 53 մարդ Ակումոլի և Ամատրիչե քաղաքներում, որոնք գտնվում են Լացիո շրջանում: Անհետ կորածների թիվը պարզել դեռևս […]

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Վարշավայում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթի համերգը՝ նվիրված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Միջոցառումը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Ուկրաինան տոնում է անկախության 25 ամյակը

Խորհրդային միության փլուզումից հետո Ուկրաինան ուներ բոլոր հնարավորությունները վերածվելու տարածաշրջանային հզոր միավորի, քանզի Ռուսաստանից հետո նախկին խորհրդային հանրապետությունների շարքում այն երկրորդն էր հզորությամբ, բնական ռոսուրսներով և արդյունաբերությամբ, ուներ բավականին մարտունակ բանակ և նավատորմ: Բայց երկիրն ընթացավ բոլորովին այլ ճանապարհով: Ունենալով էթնոքաղաքական լրջագույն խնդիրներ իշխանություններն այսքան տարիների ընթացքում ոչինչ չարեցին կենտրոնացված պետական համակարգ ստեղծելու և տարաբնույթ […]

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, կորած է համարվում առնվազն 100 մարդ

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժիզոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերը գրանցվել են Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում, հայտնում է RaiNews24-ը: Առնվազն 100 մարդ կորած է համարվում Պեսկարա դել Տրոնտո քաղաքում։ Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 […]

Ռուսաստանում հայ տղամարդուն ծեծի են ենթարկել, ապա՝ ցած նետել պատուհանից

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի բնակարաններից մեկի պատուհանից երիտասարդ հայ տղամարդու են նետել: Այս մասին հայտնել է Բրյանսկի լրատվական գործակալությունը: Ինչպես հայտնում ՝ Rusarminfo.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ առավոտյան մոտ ժամը 6-ին: Հատկանշականն այն է, որ մինչ պատահարը երիտասարդ հային ծեծի էին ենթարկել: Տուժածը հիմա հոսպիտալացված է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում: Իրավապահ […]

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 23-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության ու խարդախության 7-ական և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի