14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Վարշավայում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթի համերգը՝ նվիրված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Միջոցառումը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ համերգի անցկացման վայրը սիմվոլիկ նշանակություն ունի. Թերեզա Սահակյանի՝ ցուցասրահը զարդարող արցախյան գործերի հավաքածուն, հերթական անգամ ապացուցում է, որ «Արցախը առաջին հերթին մարդիկ են, որոնք ապրում և արարում են իրենց հայրենի երկրում` ստեղծելով նաև համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ»:

Համերգին ներկա էին ԼՀ արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վարշավայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ