06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2016

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը: «Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ և պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ: Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային […]

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի. լրատվամիջոցներ

Վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Ավելի վաղ տեղեկություն կար 6 զոհի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Ակումոլի քաղաքում մահացել է առնվազն 6 մարդ, ևս երկուսը մահացել են Արկուատա դել Տրոնտոյում, 5-ը՝ Ամատրիչեում: Բացի այդ, Պեսկարա դել Տրոնտո քաղաքում երեխա է […]

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասապնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը: «Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  կարանտինային համազգեստի միջոցով կախվել է Գագիկ Բունիաթյանը: Նա դատապարտված էր 10 տարվա ազատազրկման»,– ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Գագիկ Բունիաթյանը կրում էր վեցերորդ պատիժը:

Հարսն ուրագով հարվածել է սկեսրոջը, իսկ սկեսրայրին ծեծել/վիդեո/

Արագածում Արագածում հարսն ուրագով հարվածել է սկեսրոջը, իսկ սկեսրայրին ծեծել: Հուլիսի 31-ին, ժամը 23:00-ի սահմանում ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցիցի ահազանգ է ստացվել, որ  իրենց մոտ են տեղափոխվել թոշակառու ամուսիններ: Հիվանդանոցից հայտնել են, որ թոշակառուներին իրենց մոտ են տեղափոխել գլխի արնահոսող վերքերով: Մանրամասները` տեսանյութում:

ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝  Օգոստոսի 24-25-ը և 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա.Հայկական ժամանակ

«Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։ Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել Է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու […]

Վարչապետը մետրոյով էլ է երթևեկում.Հրապարակ

«Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական Երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, և իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից՝ նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը։ Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված