26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 22, 2016

ԵԱՀԿ-ն եւ ոստիկանությունը քննարկել են ՊՊԾ գնդի գրավումը

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահությունն ու համագործակցությունը: Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի […]

Արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Ըստ Rate.am–ի այսօր ամերիկյան մեկ դոլարը գնվում է 471.50 դրամ նավազագույն և վաճառվում 475.50 դրամ նվազագույն փոխարժեքով։ ԱՄՆ մեկ դոլարը առավելագույնը գնվում է 473.50 դրամ և վաճառվում է 477 դրամ փոխարժեքով։ Միջինը մեկ դոլարը գնվում է 472.47 դրամով և վաճառվում 475.97 դրամով։ Եվրոյի դեպքում պատկերը հետևյալն է. մեկ եվրոն հայաստանյան բանկերը գնում են նվազագույնը 529 […]

Վերաքննիչը հետաձգեց Արայիկ Խանդոյանի խափանման միջոցի բողոքարկման հարցով նիստը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքի քննությունն այսօր` օգոստոսի 22-ին, Վերաքննիչ դատարանը հետաձգեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը` նշելով, որ Արայիկ Խանդոյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը, ինչի վերաբերյալ դատարանը չէր հասցրել համապատասխան մարմին գրություն ուղարկել: Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին […]

«Ալաշկերտն» իր ուժերը կչափի «Զախոյի» հետ

Վաղը՝ օգոստոսի 23-ին, «Ալաշկերտն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի առաջնության «Զախո» թիմի հետ: Այս մասին տեղեկացնում  է է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Այժմ Իրաքում միջմրցաշրջանային նախապատրաստական փուլ է: Այս օրերին իրաքյան թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: «Ալաշկերտ» –  «Զախո» խաղը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:

Նարեկ Բեգլարյանի գոլը հաղթանակ է պարգևել Ժետիսուին

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով  հաղթել է «Տոբոլին»: Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Նարեկ Բեգլարյանը, ում համար դա առաջին գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում: «Ժետիսուն» մրցաշարային աղյուսակում ընդգրկված է բարձրագույն խմբում տեղը պահպանողների վեցնյակում, որում ընթանում է երրորդ տեղում (ընդհանուր հաշվարկում 9-րդ): Վտանգավոր գոտուց Բեգլարյանի թիմի բաժանում է 4 […]

Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողի մեջ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել […]

Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին եւ վնասել նրանց տեխնիկան. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ […]

Աննա Թովմասյանի հուզիչ սիրո խոստովանությունն Արամեին

Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, իր միկրոբլոգում ամուսնու հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկը՝ հարսանեկանը, մակագրել է հետևյալ ձևով. «Իմ սեր!!! Այս երեք տարիներ քո կողքին իմ ամենաուրախ ու երջանիկ տարիներն են եղել: Շնորհակալ եմ, որ դու կաս ու իմ դեմքին միշտ ժպիտ ես պարգևում: Սիրում եմ քեզ»:

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի