Մահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը: Վերջին տարիներին նա բուժում էր ստանում Միացյալ Նահանգներում` պայքարելով արյան սուր լեյկոզի դեմ: Վարդանը նոր էր ստեղծել ընտանիք և զավակ ունեցել: Օգոստոսի 26-ին նա կդառնար 34 տարեկան: