26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 9, 2016

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան ալ Քաբանդիին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար եւ բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետեւողական ջանքերը, […]

Դավիթ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝  օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը`Ռոբերտ Ռեւազյանը: «Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում  ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն»,- ասել է  փաստաբանը: Փաստաբանը նշել է , որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա […]

Անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա և վիրավորել մի տարեց կնոջ: Այս մասին տեղեկացնում է RT-ն: 64-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց: Անհայտ անձը, մինչ դանակով անցորդների վրա հարձակվելը, փորձել է մի դեռահասի բջջային հեռախոսը խլել: Վերջինիս հաջողվել է փախուստի դիմել:

Ջուր չի լինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա ջրանջատումների մասին: վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 10-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 1, 2, 3, 4, 5, 20/1, 20/2 համարների, Գ.Նժդեհի փող. 27/1, 27/2 համարների ջրամատակարարումը. պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 11-ին ժամը […]

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով 1964 թ. ծնված Ալվարդ Մակարյանին վրաերթի ենթարկելու մասին: Օգոստոսի 8-ին, ժամը 6.30-ին, Ա. Մակարյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի