06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան ալ Քաբանդիին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար եւ բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետեւողական ջանքերը, ինչի շնորհիվ հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրում Քուվեյթի հաջորդ դեսպանը նույն նվիրումով ու եռանդով կաշխատի երկու բարեկամ երկրների հարաբերություններն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին իր հետագա գործունեության մեջ եւ հույս է հայտնել, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը:

Դեսպան ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ հյուրընկալության, ինչպես նաեւ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նա նշել է, որ մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերություններում հաջողությունների արձանագրումը հնարավոր չէր լինի առանց ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության եւ իր մյուս գործընկերների աջակցության: Դեսպանը նաեւ ասել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նա շատ բան է սովորել հայ ժողովրդից:

Հանդիպման ընթացքում շեշտվել է Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ