26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2015

Ձմերուկի կեղեւի բուժիչ հատկանիշները

Ձմերուկի կեղեւը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի։ Օրինակ այն օգտակար է օստեոխոնդրոզի դեպքում։ 300-400 գրամ թարմ ձմերուկի կեղեւը լցրեք լոգարանի մեջ, լոգանք ընդունեք այդ ջրով։ 15 օրվա ընթացքում ամեն օր կրկնեք՝ օրական մեկ անգամ։ Եթե ձեռքերն ու ոտքերը ուռչում են, 1 թեյի գդալ ձմերուկի կեղեւի քերուքը լցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք սառչի ու օրական 3-4 անգամ […]

Սևանա լիճ բաց է թողնվել 371 000  գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվել են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 […]

343 կգ կշռող կինն ամուսնանում է /ֆոտո/

33-ամյա Սյուզան Էմանը 343 կիլոգրամ է կշռում։ Նա Մեծ Բրիտանիայի ամենագեր կինն է եւ երազում է դառնալ «ողջ պատմության մեջ ամենագեր կինը»։ Այդ հարցում թերեւս կկարողանա նրան օգնել նրա փեսացուն՝ 35-ամյա Փարքեր Կլարկը, ով խոհարար է։ Զույգը ծանոթացել է նախորդ տարի եւ այժմ պատրաստվում է ամուսնանալ։

Նախարարը սպանդանոց է այցելել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ  այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկա էին նաև ՀՀ-ում […]

Կեղծ անձնագրերի միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 9-ին  քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու […]

Ի՞նչ գործ ունեք Սիրիայում. Էրդողանը` Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»: Թուրքիայի […]

«Կմտնեին սաղին կգնդակահարեին» /վիդեո/

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք մեզ ուժեղ չպահենք, ոտնատակ կտան»,-կարծում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալն անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին նշելով, որ այդ փաստը վտանգավոր է համարում. «Սա ուրիշ խմբավորում էր: Սա շատ վտանգավոր էր մեր ազգի, մեր երկրի համար: Մանավանդ մի անգամ արդեն մեր […]

Տա՞ք, թե՞ սառը. ինչպիսի՞ ձմեռ կունենանք /վիդեո/

Ձմեռը տաք, բայց տեղումնառատ կլինի. այս մասին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձմռան երեք ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի: «Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի