14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տա՞ք, թե՞ սառը. ինչպիսի՞ ձմեռ կունենանք /վիդեո/

Ձմեռը տաք, բայց տեղումնառատ կլինի. այս մասին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձմռան երեք ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի:

«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +7 աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -23 աստիճան ցուրտ»,- ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ