Ռուսաստանը դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ

Քիչ առաջ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցնում է մուտքի առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ, հայտնում է lifenews-ը։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան վտանգում է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել է թույլատրելիի սահմանը: