02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը և չխախտեն իրենց օդային սահմանները» :

Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ` հարցազրույցում Էրդողանը նաև ասել է, որ դեպքից հետո ինքը զանգահարել  է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան, և մինչև այսօր չի զանգահարել իրեն:

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահից Պուտինին հեռախոսազանգ չի եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ