09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկը բղավեց. դատարանի մոտ լարված իրավիճակ է/վիդեո/

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության կողմից վնասազերծված զինված խմբի անդամների գործով դռնփակ քննարկումը:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կալանավորվածների  հարազատները հետևում են, թե ինչպես են տեղափոխում նրանց: Նրանք պնդում են, որ իրենց հարազատները բացարձակ անմեղ են ու այս ամենը թյուրիմացություն է:

Ձերբակալվածների մեջ է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որը մինչ մեքենա տեղափոխվելը բղավեց. « Ամեն բան լավ է լինելու հարազատներս»:

«Մենք որևէ բանից տեղյակ չենք, չգիտենք ինչի համար են ձարբակալել, միայն այսօր ենք իմացել, որ բերել են դատարան: Բացարձակ որևէ բան չգիտենք»,-ասաց Խաչիկ Ավետիսյանի ընկերներից Ռուբենը: Նա կարծում է, որ Ավետիսյանին բերման են ենթարկել քաղաքական հայացաքների համար:

«Որևէ կապ չի ունեցել, մենք չգիտենք: Ինքը տանն է եղել, առավոտյան ժամը 6-ին եկել են տանից տարել են: Թե ինչի մեջ են նրան մեղադրում, թե ինչ կապ ունի այս խմբի հետ, որևէ բան չգիտենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ