«Կմտնեին սաղին կգնդակահարեին» /վիդեո/
«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք մեզ ուժեղ չպահենք, ոտնատակ կտան»,-կարծում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Գեներալն անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին նշելով, որ այդ փաստը վտանգավոր է համարում. «Սա ուրիշ խմբավորում էր: Սա շատ վտանգավոր էր մեր ազգի, մեր երկրի համար: Մանավանդ մի անգամ արդեն մեր երկրում տեռոր եղավ՝ հոկտեմբերի 27-ին»:
«Ես բարձր եմ գնահատում սահմանին կանգնած զինվորին, էնվեդեի աշխատանքը, ԱԱԾ-ի, որ կարողացան այդ միջոցառումը կանխել, անկախ դրանից թե ինչ վտանգ էր սպառնում: Ես շնորհակալ եմ իրենցից, որ մեր երկրի անվտանգության համար նման բան արեցին: Ես իրոք հպարտանում եմ: Այդքան զենքերը, որ հանեցին ու արագ գործողությամբ: Կարային խփեին էտ մարդիկ, որ ասում են՝ կոծկեին-մոծկեին, կմտնեին սաղին կգնդակահարեին ու կասեին մտանք դիմադրեցին՝ խփեցինք» …
Մանրամասները՝ տեսանյութում: