26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները մեկնարկում են /Տեսանյութ/

Հնդիկները այսօր իրենց հաջորդ խորհրդարանն ընտրելու համար սկսում են քվեարկել: Նշենք, որ քվեարկությունը տևելու է  յոթ օր և այսօր  առաջինն է: Մինչև  հունիսի 1-ը տևող ընտրություններում գրեթե մեկ միլիարդ մարդ իրավունք ունի քվեարկելու: Վարչապետ Նարենդրա Մոդին ձգտում է իշխանության արդեն երրորդ ժամկետն անընդմեջ: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, ներառյալ Կոնգրեսը, դաշինք են կազմել շատ նահանգներում՝ պարոն […]

Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը  ամսական մինչեւ 420 ֆունտ է վճարում իր դոնորներին /Տեսանյութ/

LADbible-ի փոխանցմամբ՝  Cryos International-ը, որը աշխարհում սերմի եւ ձվաբջիջների ամենամեծ բանկն է, Մանչեսթերում բացել է իր առաջին գրասենյակը: Նշենք, որ այն նոր գերժամանակակից հաստատություն է և համալրված է VR-պոռնոյով, ինչով էլ պատրաստվում է օգնել Բրիտանիային հաղթահարել դոնորների պակասը: Բանկն ասում է, որ շաբաթական երեք անգամ սերմնահեղուկ նվիրաբերելով դոնորները կարող են ամսական մինչեւ 420 ֆունտ վաստակել: […]

ԱԹՍ-ը համալրվել է դեմքի ճանաչման ծրագրով և դարձել ավելի վտանգավոր /Տեսանյութ/

Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը ծրագրավորել և  կառուցել է արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարք, որը կարող է «թիրախավորել» կոնկրետ անձին և հետապնդել նրան։ Live Science-ի փոխանցմամբ՝  ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը պնդում է, որ ամենակարճ ժամանակում կարողացել է 115 դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքը վերածել մահաբեր զենքի։ Անօդաչու թռչող սարքը համալրելով դեմքի ճանաչման համար […]

20 000 մարդ փակել է մայրաքաղաքի երթեւեկությունը /Տեսանյութ/

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների » վիճահարույց օրինագիծը, որի պատճառով հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և մասնակցում են  հակակառավարական ցույցերին: Նշենք, որ արդեն 3 օր շարունակվում են այդ ցույցերը: Մոտ 20,000 մարդ փակել է երթևեկությունը մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց՝ ցույց տալու իրենց բողոքը: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են հանդիպում երկրի վարչապետ […]

Շվեդիայում  նոր օրենքով սեռափոխություն կարող են անել արդեն 16 տարեկանում /Տեսանյութ/

Շվեդիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով   նվազեցնում է  սեռափոխության համար պարտադիր տարիքը: Այսպիսով, մարդիկ կարող են փոխել իրենց սեռը  ոչ թե միայն 18 տարեկանից, այլ արդեն՝  16-ից: Օրենքն ընդունվել է Շվեդիայի խորհրդարանում 234 կողմ, 94 դեմ ձայներով։ Թեև Շվեդիան առաջին երկիրն էր, որը օրինականացրեց գենդերային սեռափոխությունը, նոր օրենքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Մանրամասները՝ կից […]

Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում /Տեսանյութ/

Դուբայում շարունակվում են աննախադեպ տեղումները, քանի որ ԱՄԷ-ն և Օմանը տարերային փոթորիկների ազդեցության տակ են: Հորդառատ անձրևները շարունակում են հեղեղել Պարսից ծոցի երկրները՝ փողոցներում առաջացնելով գետեր և խաթարելով թռիչքները աշխարհի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանում: Դուբայի միջազգային օդանավակայանը նախազգուշացրել է «շատ բարդ պայմանների» մասին և որոշ ուղևորների խորհուրդ է տվել չժամանել ջրով հեղեղված տարածքների պատճառով: Իսկ հյուսիսում […]

Եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը ներել է ահաբեկչին /Տեսանյութ/

Սիդնեյի եկեղեցում դանակահարված  ավստրալացի եպիսկոպոսը ներել է հարձակվողին: Երկուշաբթի օրը Սիդնեյի եկեղեցում դանակահարված եպիսկոպոսը հայտարարել է, որ «արագորեն ապաքինվում է»: Եպիսկոպոս Մար Մարի Էմմանուելը իր ձայնային ուղերձում կոչ է արել համայնքին հանգստություն պահպանել: Ոստիկանությունը հայտնել է, որ ուղիղ եթերով հեռարձակված դանակահարությունը կրոնական դրդապատճառներով ահաբեկչություն է: Հիշեցնենք, որ բացի եպիսկոպոսից, ևս չորս մարդ վիրավորվել էր: Դա […]

Ուկրաինան նախազգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին /Տեսանյութ/

Ուկրաինայի վարչապետը BBC-ին հայտնել է, որ «Երրորդ համաշխարհային պատերազմ» կլինի, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, դրա համար էլ  նա հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին արագ ընդունել կասեցրած արտաքին օգնության օրինագիծը: Դենիս Շմիհալը «զգույշ լավատեսություն» է հայտնել, որ ԱՄՆ օրենսդիրները կընդունեն վիճելի օգնությունը, որով 61 միլիարդ դոլար (49 միլիարդ ֆունտ ստեռլինգ) է նախատեսվել Կիևի համար: Ներկայացուցիչների պալատը պատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի