05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով կհաջորդի Պուտինին /Տեսանյութ/

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդհատ մտածում է իրավահաջորդի մասին, սակայն վերջնական ընտրությունը պետք է լինի ռուսաստանցիներինը:

«Ես միշտ դրա մասին եմ մտածում», – ասել է նա «Ռոսիա 1» (ВГТРК) հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին,

թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

«Բայց վերջնարդյունքում ընտրությունը մարդկանցն է, Ռուսաստանի ժողովրդինը, քաղաքացիներինը, ընտրողներինը», – շարունակել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև համաձայնել է այն պնդման հետ, որ ինքն անընդհատ նայում և գնահատում է յուրաքանչյուր հնարավոր թեկնածուի ներուժը։

Նա նշել է, որ «լուրջ բան անելու շանսեր դժվար թե ունենա այն մարդը, որի հետևում չկա ժողովրդի վստահությունը»։

«Որպեսզի երկիրը կայուն լինի, որպեսզի լինեն պայմաններ, որոնք կապահովեին նրա զարգացումը, անվտանգությունը, պետք է մեկ շատ կարևոր պայման՝ մարդկանց վստահությունը երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ։

Բայց որպեսզի հասնենք այդ վստահությանը, պետք է, իհարկե, արդյունավետ և ազնվորեն աշխատել, բարելավել մեր քաղաքացիների վիճակը», – ասել է Պուտինը։

Շարունակելով՝ որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ հիմա երկրում աղքատության ամենացածր մակարդակն է։

Պուտինը նաև հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որ ինքն ունենար մի քանի իրավահաջորդ, որպեսզի ռուսաստանցիներն ընտրություն ունենային։

«Ես մտածում եմ այն մասին, որ պետք է հայտնվի մի մարդ, իսկ ավելի լավ է՝ մի քանի մարդ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան, ովքեր կկարողանային հասնել երկրի քաղաքացիների կողմից այդ վստահությանը», –

ասել է ՌԴ նախագահը վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ