Ահաբեկչությունից հետո ավելի են սրվել հարաբերությունները /Տեսանյութ/
Հնդկաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին, գործող վիզաները կչեղարկվեն ապրիլի 27-ից, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։
«Ի հավելումն այն որոշումների, որոնք ընդունել է կառավարության անվտանգության կոմիտեն Պահալգամում ահաբեկչությունից հետո, Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը
Պակիստանի քաղաքացիներին։
Բոլոր գործող վիզաները, որոնք տվել է Հնդկաստանը Պակիստանի քաղաքացիներին, կչեղարկվեն 2025թ. ապրիլի 27-ից»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Ինչ վերաբերում է մյուս կողմին, ապա Պակիստանը փակում է Հնդկաստանի հետ «Վագահ» սահմանային անցակետը եւ օդային տարածքը հնդկական եւ հնդիկների սեփականություն համարվող ավիաընկերությունների համար:
Որոշումն ընդունվել է Պակիստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել Ջամու եւ Քաշմիր վիճելի տարածաշրջանի հնդկական հատվածում տեղի ունեցած ահաբեկչությանը Նյու Դելիի արձագանքի առնչությամբ։
«Պակիստանը պետք է անհապաղ փակի «Վագահ» անցակետը:
Հնդկաստանից այս երթուղով բոլոր անդրսահմանային տարանցումները կդադարեցվեն առանց բացառության:
Նրանք, ովքեր հատել են սահմանը վավեր թույլտվություններով, կարող են վերադառնալ այս անցակետով, բայց ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 30-ը:
«Պակիստանի օդային տարածքն անմիջապես կփակվի հնդկական կամ հնդկական սեփականություն համարվող բոլոր ավիաընկերությունների համար»,- նշվել է Պակիստանի վարչապետի քարտուղարության մամուլի հաղորդագրությունում
Անվտանգության խորհրդի նիստից հետո:
Մանրամասները՝ կից տեսանյութում: