Նախագահին մեղադրել են թմրամոլության մեջ /Տեսանյութ/
Կոլումբիայի նախկին արտգործնախարար Ալվարո Լեյվան երկրի նախագահ Գուստավո Պետրոյին, մեղադրել է թմրամոլության մեջ։
Ինքը՝ Պետրոն, ասել է, որ միայն մեկ կախվածություն ունի՝ սուրճից։
Լեյվայի խոսքերով, որոնք մեջբերել է Financial Times- (FT), մեղադրանքի հիմք է հանդիսացել Պետրոյի երկօրյա «անհետացումը» Փարիզում Կոլումբիայի պատվիրակության Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, 2023թ. հունիսին։
«Հենց Փարիզում ես կարողացա հաստատել, որ դուք թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեք։
«Ցավոք, ձեր ապաքինումը չկայացավ»,- X-ում հրապարակված բաց նամակում գրել է նախկին արտգործնախարարը, որը չի նշել, թե ինչ թմրամիջոցի մասին է խոսքը։
Լեյվան Պետրոյի օրոք Կոլումբիայի առաջին արտգործնախարարն է եղել մոտ երկու տարի՝ 2022թ. օգոստոսից:
Դեռեւս 2023թ. նոյեմբերին հետաքննող լրագրող Մարիա Խիմենա Դուզանը գրել էր, որ Պետրոյի «հաճախակի անհետացումները» կապված են նրա կախվածության հետ, որը նա «ուզում էր գաղտնի պահել»։
Պետրոն սոցցանցերում ի պատասխան գրել է.
«Իմ միակ կախվածությունը առավոտյան սուրճն է»։
Նախագահն ինքը հաճախ ուշանում է կարեւոր հանդիպումներից կամ բաց է թողնում դրանք, երբեմն էլ մի քանի օրով անհետանում է հանրության տեսադաշտից։
Փետրվարին Պետրոն կոչ էր արե օրինականացնել կոկաինի վաճառքը երկրում՝ ասելով, որ այն «վիսկիից վատ չէ» եւ «գինու նման» պահանջարկ կունենա։
Հիշեցնենք, որ Կոլումբիան աշխարհում կոկաինի ամենամեծ արտադրողն է, իսկ այդ թմրանյութի պատրաստման ծավալները Պետրոյի նախագահության ընթացքում ամենամեծն են եղել անցած քսան տարիներին։
Մանրամասները՝ կից տեսանյութում: