Ծրագրել էին ռումբ պայթեցնել Լեդի Գագայի համերգի ժամանակ /Տեսանյութ/
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ։
Lenta.ru -ի փոխանցմամբ՝ ձերբակալվածները ծրագրել էին ռումբ պայթեցնել և մի քանի մոլոտովի կոկտեյլ նետել։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախումբը հավաքագրել է մարդկանց, այդ թվում՝ դեռահասների՝ համերգի ժամանակ պայթյունն իրականացնելու համար:
Նշվում է նաև, որ խումբը «տարածում էր ատելության խոսք և նախապատրաստում հարձակում՝ ուղղված հիմնականում դեռահասների և ԼԳԲՏ անձանց դեմ»:
Խմբավորման ղեկավարը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Ոստիկանությունը նաև կալանավորել է մի դեռահասի, ով պատրաստվում էր հարձակում գործել համերգի ժամանակ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարզաբանել են, որ նա նախկինում նաև ուղիղ եթերում սպառնացել է երեխայի սպանել։
Եվս մեկ տղամարդ է ձերբակալվել մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։
Բացի այդ, ոստիկանությունը 15 խուզարկություն է անցկացրել Բրազիլիայի տարբեր քաղաքներում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: