26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Այս պահին եվրոպացի պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, գտնվում են Արցախում։ Մեկ ժամից նրանք կհանդիպեն Աշոտ Ղուլյանի, երեկոյան էլ՝ Բակո Սահակյանի հետ, այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը Արցախից:  

Մարմինները փոխանակելիս հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին, «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Լուրը հաստատել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մարմինների փոխանակումն իրականացվել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին. Շարմազանով

‹‹Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է: Դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Շատ կարևոր է, որ նման ավանդույթ ձևավորվի և քաղաքական գործիչները, մի կողմ դնելով ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնությունները, կարողանան լեզու գտնել››, – անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նկատելով, թե հանդիպումն  անակնկալ չէր: ‹‹Նախագահ Տեր-Պետրոսյանն […]

‹‹Հարցերը միայն քաղաքական չեն եղել››

Ինչպես հայտնի է,  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Անդրադառնալով այս առնչությամբ հարցին՝  ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Մեկնաբանություն անել չեմ ուզում: Բայց այդ հանդիպումը  դրական եմ գնահատում: Այժմ վիճակը ծանր է››: Արամ Կարապետյանն ընդգծեց՝  ամեն ինչին միայն քաղաքական հայացքով պետք […]

Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Իգոր Պոպով

Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Պոպովը շեշտեց՝  համանախագահները բազմիցս ասել են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ դա կարող է առագացնել խնդրի կորգավորման գործընթացը:

Ուորլիքը պատասխանեց հայ լրագրողների հարցերին

«Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում», – այսօր Երևանում անդրադառնալով լրագրողների դիտարկումներին՝  ասաց  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի նախագահը խուսափեց հստակ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերին: Միայն շեշտեց՝ ջանք չեն խնայի, որ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը վեր հանվեն: «Մենք հանդիպել ենք […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, որոշել՝ որ կողմն է առաջինը սկսել ռազմական գործողությունները: Այս մասին քիչ առաջ, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ու հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով […]

«Ղարաբաղը մենք ենք». Երևանում դիմավորեցին ՄԽ համանախագահներին

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, հատկապես՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի իրականացրած աշխատանքների դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները լուռ անցան  հավաքված ցուցացարների կողքով, անխոս մտան շենք: Համանախագահներից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի ակնթարթ կանգնեց, նայեց հավաքվածներին, ապա հապշտապ մտավ ԱԳՆ շենք: Ակցիայի մասնակիցները […]

«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները նպատակ ունեն /ֆոտո/

Սույն թվականի, ապրիլի 1-ի երեկոյան ծավալված պատերազմական իրավիճակի, առաջին իսկ ժամերից, հրամանատարներ Ջերմուկցի Համոյի և Մասիսցի Սայադի նախաձեռնությամբ, իր ձևավորումը սկսած, «Հայդուկ» կամավորականների ջոկատի առաաջնային նպատակներից մեկը` ժամանակի պահանջներին համապատասխանող մարտիկների խումբ ստեղծելն է, որը հարկ եղած դեպքում, կարող է միանալ երկրի անվտանգության ապահովվման գործին և դա անել ոչ թե պարտիզանական կռիվների մակարդակով, այլ որպես […]

Երեք զոհ Գյումրիից

ՊՆ մամուլի խոսնակԱրծրուն Հովհաննիսյանն  իր ֆեյսբուքյան հանրագրում  հրապարակել է ևս երեք զինված զինծառայողի անուն: Ցավում ենք և հպարտանում ավագ լեյտենանտ Գալստյան Հրաչ Վարդանի Ծնված 1991թ., ԶՈՒ-ում է 2007թ.-ից, Գյումրու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 09.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`10.04.2016թ. ժամը 14:00 Հասցե` ք.Գյումրի, Սբ. Նշան եկեղեցի շարքային Աբգարյան Տիգրան Արամի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գյումրու ԶԿ Հոգեհանգիստը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի