24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, որոշել՝ որ կողմն է առաջինը սկսել ռազմական գործողությունները: Այս մասին քիչ առաջ, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ու հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով է առաջինն սկսել, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար: Մեր հանդիպումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են, կամ առնվազն նրանք պատրաստակամություն են դրսեւորում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:

Սկզբունքորեն մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել խաղաղությունը պահպանելու համար: Բնականաբար, հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Սկզբունքորեն կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին»,-ասաց  Պոպովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ