14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին. Շարմազանով

‹‹Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է: Դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Շատ կարևոր է, որ նման ավանդույթ ձևավորվի և քաղաքական գործիչները, մի կողմ դնելով ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնությունները, կարողանան լեզու գտնել››, – անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նկատելով, թե հանդիպումն  անակնկալ չէր:

‹‹Նախագահ Տեր-Պետրոսյանն առաջին իսկ պահից հանդես եկավ համախմբող կոչով, որն ԱԺ-ում  ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ է կանգնել   պետության, իշխանության, հայոց բանակի կողքին: Սա իրական պետական մտածողության արդյունք է››, – ասաց Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը դրական համարեց Սերժ Սարգսյանի՝ Տեր Պետրոսյանին ընդառաջ գնալու քայլը:

‹‹Տա Աստված՝ Ռոբերտ Քոչարյանն էլ միանա և լինի այնպես, որ մենք սեպտեմբերի 21-ին կարողանանք շնորհավորել  մեր երեք նախագահներին: Կարևոր է, որ նախագահները համախմբվում են ու մի կողմ դնում տարաձայնությունները: Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին: Նրանք ապացուցեցին, որ իրենց համար գերակա է պետության  շահը››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ